Երգ ու պարը դպրոցում

  • Home
  • Երգ ու պարը դպրոցում

Սա մի ծրագիր է, որի նպատակն է աշակերտին՝ վաղվա քաղաքացուն, դեռ դպրոցական տարիքից սովորեցնել ճանաչել իրեն և իր մշակույթի տերը լինել։
Առարկան ներառում է 5-7րդ դասարանները։
2015թ․ տրվել է ծրագրի փորձնական տարբերակի մեկնարկը, որի համար ընտրված էր մայրաքաղքի 10 դպրոց: Եվս չորս դպրոց՝ երկուսը Երևանից և երկուսը Գյումրուց, իրենց նախաձեռնությամբ որոշեցին միանալ ծրագրին։ Ընտրվեցին ուսուցիչներ, որոնք վերապատրաստվեցին՝ առարկան դասավանդելու համար։ Ծրագիրն, իհարկե, արդարացրեց իրեն։
2016թ․ ծրագիրը պաշտոնապես հաստատվեց Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) կողմից և, ևս 100 դպրոց ներառելով, շարունակեց իր ընթացքը։ Դարձյալ ընտրվեցին ուսուցիչներ, վերապատրստվեցին և շարունակեցին դասավանդել երեխաներին։
Ամեն տարի ավելանում է ծրագրում ներառված դպրոցների թիվը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ևս 100 դպրոց համալրել է ծրագրի դպրոցների ցանկը։ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում արդեն ներդրված   «Ազգային երգ ու պար» առարկան։ Կարճ ժամանակ անց ամբողջ հանրապետությունը կներառվի այս ծրագրում։
Սկզբնական շրջանում ծրագիրը ղեկավարում էր Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ), իսկ 2017-2018 թթ․ ուսումնական տարվանից սկսած այն ղեկավարում է Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:

Վերապատրաստող թիմ

Վերապատրաստումների ընթացքում պարը դասավանդում են «Կարին» ավանդական երգի֊պարի խմբի սաները, իսկ երգը՝ փորձառու երաժշտագետներ և կատարողներ։

 

 

 

 

Վերապատրաստված թիմ

2017 թվականին Ազգային երգ ու պար առարկայի վերապատրաստման դասընթացներին մասնակցել է ավելի քան 100 ուսուցիչ Երևանից, Արմավիրի և Վայոց ձորի մարզերից։ Վերապատրաստում անցած և հավաստագիր ստացած ուսուցիչները հանրակրթական դպրոցում կարող են դասավանդել «Ազգային երգ ու պար առարկան»։