Ազգային երգ ու պարը` Արցախում կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

  • Home
  • Ազգային երգ ու պարը` Արցախում կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

Ազգային երգ ու պարը` Արցախում կայացավ Արցախի ուսուցիչների առաջին վերապատրաստումը

  • Օգոստոսի 28, 2017

Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի «ազգային երգ ու պար» առարկան։

Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։

Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով ազգային երգ ու պարի նրբություններին և ձեռք բերելով առարկան դասավանդելու նոր ու օգտակար հմտություններ։

Վերապատրաստման ծրագիրը ներառում էր ութական երգ և պար, այդ թվում՝ պարերգեր։

Վերապատրաստումների երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 26-ին և կավարտվի օգոստոսի 30-ին:

«Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը կներառվի Արցախի այն դպրոցներում, որոնց ներկայացուցիչները հաջողությամբ կհաղթահարեն քննությունները:

Նշենք, որ բացի արցախյան վերապատրաստումներից՝ օգոստոսի 14-18-ը Երևանում անցկացվեցին հավելյալ վերապատրաստումներ՝ ուղղված 6-7-րդ դասարանների ծրագիրը դասավանդող ուսուցիչների մասնագիտական
զարգացմանն ու որակի բարձրացմանը: Այս հավելյալ ծրագիրը ամբողջությամբ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությունն էր, որին մասնակցեց 60 ուսուցիչ (25-ը՝ Երևանից, 35-ը՝ ՀՀ մարզերից)։