Գիտական

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի գիտական ենթաճյուղի աշխատանքները կապված են ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերը հավաքելու, թվայնացնելու, ուսումնասիրելու, մշակելու և պահպանելու հետ:

Ակադեմիայում Instigate կազմակերպության կողմից մշակված «Ոստան» համակարգով ստեղծվել է ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերի էլեկտրոնային շտեմարան: Շտեմարանում ներառված են զանազան հոդվածներ, գրքեր, տեսանյութեր, երգեր, պարեղանակներ և այլն: Այստեղ երգ ու պարին կցված է տվյալ նմուշի վերաբերյալ եղած տեղեկատվությունը՝ հետազոտողների և ցանկացած այլ օգտատիրոջ ուսումնասիրությունները հեշտացնելու համար:

Ակադեմիայում իրականացվում են նաև տարբեր նյութերի թվայնացում և պահպանում արխիվում: