Ինչպես աջակցել

  • Home
  • Ինչպես աջակցել

Ինչպե՞ս աջակցել

Մեր նպատակներից մեկը ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերը հավաքագրելը, մշակելը և հանրայնացելն է: Դու կարող ես մեզ ուղարկել ազգային երգ ու պարի վերաբերյալ ցանկացած տեսակի նյութ, որը մենք կպահպանենք, կուսումնասիրենք և կհանրայնացնենք:
Ակադեմիան ծավալում է գործունեություն մի քանի ուղղությամբ և իրականացնում զանազան նախագծեր: Մենք միշտ ունենք նվիրյալ ու եռանդուն մարդկանց կարիք: Եթե դու մեր գաղափարակիցն ես և ոչ միայն ցանկանում ես օգնել մեզ, այլև պատրաստ ես գործնական քայլեր ձեռնարկել, ապա կարող ես կապ հաստատել մեզ հետ կայքում նշված կոնտակտներով, գալ մեզ հետ թեյ խմելու և քննարկելու նախագծային աշխատանքներին միանալու հնարավոր տարբերակները: 😊
Դու կարող ես նպաստել ազգային մշակույթը կենցաղ վերադարձնելուն, կենդանի մշակույթի մաս դարձնելուն, դրանով իսկ նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը՝ մարդկանց «ազգայինով վարակելով», դրա կարևորությունը բացատրելով, սովորեցնելով:
Ազգային մշակույթը տարածելուց առաջ դու նախ դրան տիրապետելու կարիք ունես: Դու կարող ես հաճախել ավանդական երգ ու պարի ցանկացած խումբ, մասնակցել տարբեր խմբերի կողմից պարբերաբար իրականացվող բաց դասերի, յուրացնել ավանդական մշակույթը և տարածել այն:
Դու կարող ես ցուցաբերել տարեկան աջակցություն կամ կատարել միանվագ նվիրաբերություն: