Կրթական

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կրթական ենթաճյուղի աշխատանքները ներառում են մշակութային առարկաների համակարգումը և դպրոցում իրականացվող ծրագրերի համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստումը, մագիստրոսական ծրագրի ստեղծումը:

 

2017 թ. Ազգային երգ ու պարի ակադեմիան հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագիրն իրականացնողն է: Ծրագրի շրջանակներում Ակադեմիան իրականացնում են սեմինարներ վերապատրաստողների համար, վերլուծական քննարկումներ, վերապատրաստվում են ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից: Ակադեմիայում մշակվում են դասավանդման օժանդակ նյութեր: Իրականացվում են վերապատրաստված ուսուցիչների քննություններ և բարեհաջպղ հանձնման դեպքում ուսուցիչներին շնորհվում են դասավանդման հնարավորություն տվող սերտիֆիկատներ: