Հաճախ տրվող հարցեր

  • Home
  • Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ազգային երգ ու պարի ակադեմիան իրականացնում է ուսումնական հաստատություններում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման, ուսումնական ծրագրերի, ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման, ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերի թվայնացման, արխիվացման և տարածման աշխատանքներ:
Ազգային երգ ու պարի ակադեմիայի ֆինանսական միջոցները գոյանում են կամավոր նվիրատվություններից և տարեկան աջակցությունից: Մենք արդեն ունենք ավելի քան 30 աջակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց ներդրումների շնորհիվ իրականացվում են Ակադեմիայի աշխատանքները:
Ազգային երգ ու պարի ակադեմիան շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է և գործում է հիմնադրամի կարգավիճակով (իրավաբանորեն գրանցված է որպես «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամ):
Այժմ վերապատրաստումները իրականացվում են միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Բոլոր այլ ցանկացողները կարող են դիմել Ազգային երգ ու պարի ակադեմիային, ստանալ տեղեկատվություն, թե որ դպրոցում կա տվյալ մասնագետի թափուր հաստիք, դիմել այդ դպրոց և այնտեղից գործուղվել վերապատրաստման:
Այժմ անմիջապես ակադեմիայում ուսուցում չի իրականացվում: