Գագիկ Գինոսյանը՝ Պարի միջազգային խորհրդի անդամ

  • Home
  • Գագիկ Գինոսյանը՝ Պարի միջազգային խորհրդի անդամ

Գագիկ Գինոսյանը՝ Պարի միջազգային խորհրդի անդամ

  • Հունիսի 16, 2017

Ազգային երգ ու պարի ակադեմիայի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Գինոսյանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի անդամ:

Պարի միջազգային խորհուրդը պարարվեստի պաշտոնական կազմակերպություն է, որը ճանաչված է միջազգային բազմաթիվ կառույցների կողմից:

Խորհրդին անդամակցում են 700-ից ավելի կառույցներ: Դրա անդամ են նաև պարի մասնագետներ, ակադեմիկոսներ և պրոֆեսորներ աշխարհի 150 տարբեր երկրներից:

Հուլիսի 5-9-ը Գագիկ Գինոսյանն Աթենքում էր, որտեղ տեղի էր ունենում Պարի միջազգային խորհրդի կազմակերպած Պարի ուսումնասիրության 50-րդ համաշխարհային համագումարը: Համագումարին մասնակցում էր 69 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչ, որոնցից 4-ը՝ Հայաստանից:

Հուլիսի 6-ին Գագիկ Գինոսյանը վարեց հայկական ավանդական ծիսական շուրջպարերի վարպետաց դաս, իսկ հուլիսի 7-ին հանդես եկավ «Հայկական ավանդական մշակույթը որպես նոր սերնդի ինքնության կերտման հիմնասյուն» թեմայով զեկույցով: