Վերապատրաստումները սկսված են

  • Home
  • Վերապատրաստումները սկսված են

Վերապատրաստումները սկսված են

  • Հունվարի 3, 2017

2017 թ. «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը դարձավ «ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագիրն իրականացնողը: Արդեն 3 տարի է, ինչ առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցներում:  

Այս ուսումնական տարվանից առարկան կդասավանդվի Երևանի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի ևս 100 դպրոցներում: Այս առիթով հունիսի 14-15-ին կազմակերպվել էին սեմինար-քննարկումներ վերապատրաստող թիմի համար: Առաջին օրը՝ պարի մասնագետները, իսկ երկրորդ օրը երգի մասնագետները  քննարկեցին առարկայի դասավանդման առանձնահատկությունները, իրենց արդեն ունեցած փորձը, դուրս բերեցին դասավանդման ընդհանուր մեթոդները և գործնական հատվածում առանձնացրին և քննարկեցին առավել բարդ պարերի և երգերի խնդրահարույց կետերը: Հանդիպումների ավարտին մասնագետները ցուցակագրվեցին՝ Երևանում և մարզերում դասավանդելու համար: Արդյունքում ունենք վերապատրաստումներն իրականացնող ութ մասնագետ (պարի 4 և երգի 4), որոնք արդեն երկար տարիներ ոլորտում ծավալում են իրենց գործունեությունը:

Հունիսի 19-ին մեկնարկեց առարկայի ուսուցիչների վերապատրաստման առաջին փուլը Երևանում: Այն կտևի 2 շաբաթ: Արմավիրի և Վայոց ձորի մարզերում վերապատրաստումները կսկսվեն հունիսի 26-ից:

Վերապատրաստումների երկրորդ փուլը կիրականացվի օգոստոսին: Ավարտին ուսուցիչները կհանձնեն ամփոփիչ քննություն և բարեհաջող արդյունքներ ցուցաբերելու դեպքում կստանան հավաստագիր, որը նրանց կտա հնարավորություն՝ առարկան մեկ տարի դպրոցում դասավանդելու: