Նպատակ և Առաքելություն

  • Home
  • Նպատակ և Առաքելություն

Մեր նպատակներն են.

  • Հավաքել, ուսումնասիրել և պահպանել ազգային երգերը և պարերը, այդ ուղղությամբ կատարել գիտահետազոտական աշխատանքներ
  • Մշակել պարերի գրառման համակարգ (պարային գրագիտություն) և դա ներդնել կրթական հաստատություններում և ծրագրերում, լայնածավալ տարածել գործնականում, իրականացնել համակարգչային հատուկ ծրագրերի, մեթոդական ձեռնարկների, առցանց դասերի, վիդեոդասախոսությունների, վիդեոդասերի մշակում, տարածում
  • Ստեղծել և պահպանել ազգային երգերի և պարերի վերաբերյալ տվյալների բազա
  • Ստեղծել կրթական ծրագրեր և դրանք ներդնել դպրոցներում, բուհերում և կրթական այլ հաստատություններում, պատրաստել համապատասխան մասնագետների
  • Ստեղծել ռազմապարի վերաբերյալ կրթական հատուկ ծրագրեր և դրանք ներդնել ռազմական կրթական հաստատություններում և բանակում, պատրաստել ռազմապարի պարուսույցների
  • Մշակել ազգային երգի ու պարի վերաբերյալ ծրագրեր, կատարել ազգային երգ ու պարի վերաբերյալ ժառանգության հավաքման, ուսումնասիրման և պահպանման, ազգային երգի ու պարի՝ որպես դպրոցական առարկայի ներդրման, կադրերի պատրաստման հետ կապված աշխատանքներ, իրականացնել խորհրդատվություններ և այլ աշխատանքներ
  • Պատրաստել պարախմբերի ղեկավարների, ստեղծել և աջակցել պրոֆեսիոնալ և սիրողական խմբերին
  • Հանրայնացնել և կենցաղ վերադարձնել ազգային երգերը և պարերը
  • Հանրայնացնել և ամբողջ աշխարհում տարածել հայկական ազգային երգն ու պարը

Ազգային երգ ու պարի ակադեմիայի առաքելությունն է ազգային երգերի և պարերի հավաքման, ուսումնասիրման, ուսուցման, բեմական ներկայացման և հանրայնացման միջոցով դրանք վերադարձնել կենցաղ, դարձնել հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, որի կրողը դառնալու է յուրաքանչյուր ոք, վերակերպել ազգային ինքնաճանաչման հզոր գործիքներից և խթաններից մեկը, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը: