Շտեմարան

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը ստեղծել է ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերի էլեկտրոնային շտեմարան: Այն ստեղծված է Instigate կազմակերպության կողմից մշակված «Ոստան» համակարգով: Շտեմարանում ներառված են զանազան հոդվածներ, գրքեր, տեսանյութեր, երգեր, պարեղանակներ և այլն:

Այս համակարգի միջոցով մենք նախ և առաջ ձգտում ենք հանրահռչակել ազգային մշակույթը և այն հասանելի դարձնել ժողովրդին: Բացի դրանից՝ համակարգի միջոցով փորձում ենք հնարավորինս հեշտացնել հետազոտողների ուսումնասիրությունները՝ նրանց հնարավորություն տալով արագ գտնել իրենց անհրաժեշտ կոնկրետ տեղեկատվությունը և ստանալ ամբողջական ինֆորմացիա ազգային մշակույթի նմուշների վերաբերյալ:

Ուրախ կլինենք, եթե համապատասխան նյութերի (ցանկացած ձևաչափի) առկայության դեպքում դրանք նույնպես ուղարկեք մեզ՝ մեր էլեկտրոնային շտեմարանում ավելացնելու համար: