Պատմություն

Կարևորելով ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման միջոցով դրանք կենցաղ վերադարձնելն ու կենդանի մշակույթի մաս դարձնելը և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելը՝ «Այբ» կրթական հիմնադրամը և Մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 2015 թ.  հիմնադրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը:

Ազգային երգ ու պարի ակադեմիան իրականցնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված ազգային մշակույթի տարածմանը և հանրահռչակմանը:

Ազգային երգ ու պարի ակադեմիայի ծրագրերի իրականացմանն այժմ աջակցում է 35 հոգի տարբեր երկրներից: