Վերապատրաստող թիմ

  • Home
  • Վերապատրաստող թիմ

Անի Գինոսյան

Պարուսույց

2013թ․-ից ուսանում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (բակալավր) «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» մասնագիտությամբ։
2011թ.-ից մինչ օրս հանդիսանում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարուհի։ Մասնակցել է պարի միջազգային փառատոնների, հայկական ավանդական մշակույթը ներկայացրել է տարբեր երկրներում:

2016թ. հիմնադրել է «Ակն» ավանդական պարի խումբը։ Խմբի հետ իրականացրել է բազմաթիվ պարուսուցումներ:
Մասնակցել է «Ազգային երգ ու պար» առարկայի մեկամսյա վերապատրաստման դասընթացներին: Ուսուցիչ է Երևանի Հովհ. Իսակովի անվ. թիվ 132 դպրոցում:

«Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում իրականացնում է 2016թ.-ից:

Անդրանիկ Բաղդասարյան

Պարուսույց

Ծնվել է 1990թ․ հունվարի 11-ին Երևանում։ Սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ «Պատմություն» մասնագիտությամբ։
2010 թ․ մինչ այսօր պարում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբում։ 2011թ․հ անդիսանում է «Հայ քաջեր» և 2013թ․՝ «Այգ» ավանդական պարի խմբերի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։
Մասնակցել և իրաականցրել է բազմաթիվ բարեգործական համերգներ, պարուսուցումներ։ 2017թ․ ամեն չորեքշաբթի իրականացնում է ավանդական պարերի ուսուցում «Արշավներ» ակումբում։
«Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման առաջին իսկ տարվանից՝ 2015թ․, մինչ այսօր դասավանդում է դպրոցում՝ իրականացնելով նաև նույն առարկայի ուսուցիչների վերապատրաստում։

Հարություն Բաղդասարյան

Պարուսույց

Ծնվել է 1982 թ․ դեկտեմբերի 21-ին Երևանում։ 1990-2000 թթ․ սովորել է Երևանի թիվ 142 միջն․ դպրոցում։ 2000-2002թթ․ ծառայել է հայոց բանակում՝ Քարվաճառում։

2008 թվականին ընդունվել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբ։ 2011 թ․ մասնակցել է Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում կայացած համաշխարհային ֆոլկի փառատոնին, որտեղ խումբը զբաղեցրել է առաջին տեղը։ Փառատոնին մասնակցելու և հաղթելու համար ստացել է մշակույթի նախարարության պատվոգիր։

2013 թ․ աշխատում է «Շող» բարեգործական ցերեկային կենտրոնում որպես պարուսույց, որտեղ 2015 թ․ ստեղծել է «Շող» ազգագրական մանկապատանեկան խումբը։ 2013 թ․ հիմնադրել է «Արոս», իսկ 2016 թ․՝ «Բեկոր» ազգագրական խմբերը։ 2016 թ․ աշխատում է Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում որպես պարուսույց: 2017 թ. համագործակցում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հետ, որտեղ պարի միջոցով կատարում է հոգեկան վերականգնողական աշխատանքներ:

Վերապատրաստումներ իրականացնում է 2015 թ.:

Գուրգեն Աղաջանյան

Պարուսույց

Ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին: Սովորել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել սովորելու Արարատի Ավշար գյուղի միջնակարգ դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնում, այնուհետև զորակոչվել է ծառայության պաշտպանության բանակ:

2013-2015 թվականներին հաճախել է «ՄԵՆՔ» ազգագրական պարի խումբ, 2 տարի խմբում պարելուց հետո 2015-ին ընդգրկվել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կազմում և այսօր էլ հանդիսանում է խմբի անդամ։
2017թ․ իրականցրել է «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում Վայոց ձորի մարզում։

Տաթևիկ Շախկուլյան

Երգուսույց

Տաթևիկ Շախկուլյանը երաժշտագետ է և խմբավար, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Միջազգային երաժշտագիտական ընկերության (IMS) անդամ, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 2014-2015 թթ.):

Հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրության (2014) և շուրջ 30 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆիններեն և լեհերեն լեզուներով: Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների ու փառատոնների Երևանում, Բուդապեշտում, Ցյուրիխում, Չեստոխովայում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Լուկկայում, Գրացում, Տոկիոյում:

2006-ից ղեկավարում է Երևանի Ս. Ջրբաշյանի անվ. Երաժշտական դպրոցի երգչախումբը: 2009-ից «Կարին», 2015-ից «Կայթ» ավանդական երգի-պարի խմբերի խմբավարն է:

«Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում իրականացնում է 2015 թ.:

Անուշ Բալբաբյան

Երգուսույց

1969-1973 թթ․սովորել է Ա. Խաչատրյանի (այժմ Ա․ Բաբաջանյանի) անվան երաժշտական – մանկավարժական ուսումնարանի վոկալի բաժնում, ապա 1973 – 1981թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Դասական վոկալ» բանում (Գոհար Գասպարյանի և Գոհար Գալաչյանի դասարանում)։ Ունի հարուստ աշխատանքային փորձ․

  • 1972 – 1988թթ. Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ՝ մեներգչուհի

  • 1988 – 1993թթ. Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբ՝ մեներգչուհի

  • 1993 – 1994թթ. Թատերա – համերգային կոոպերատիվ «Վասպուրական»՝ երգչուհի-մեթոդիստ

  • 1994 – 1998թթ. Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբ՝ մեներգչուհի

  • 1994 – 2004թթ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ երգչախումբ՝ երգչուհի

2014 թ. «Կարին» և «Ծովակ» ավանդական երգ-պարի խմբերի խմբավարն է:

«Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում իրականացնում է 2015թ․։

Մարգարիտ Սարգսյան

Երգուսույց

1983-1988թթ. սովորել է Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի վոկալ-տեսական բաժնում, ստացել երաժշտագետ-ֆոլկլորագետի որակավորում:

1986-1994թթ. եղել է «Նարոյ» ավանդական երգի և պարի համույթի անդամ և երաժշտական մասի ասիստենտ (համույթի գեղ. ղեկ.` բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ-բանահավաք Արուսյակ Սահակյան, պարուսույց` Ռուդիկ Հարոյան):

1988-2004թթ. աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես երաժշտական մասի գլխավոր մեթոդիստ (մանկապարտեզի երաժշտության ղեկավար, միջին դպրոցում` երգ-երաժշտություն առարկայի ուսուցիչ, օրիորդաց վարժարանում` երաժշտության ունկնդրում և երգեցողություն առարկաների ուսուցիչ, հետագայում՝ երաժշտական դպրոցում` տնօրեն, սոլֆեջիոյի և երաժշտական գրականության դասատու):

1998-99թթ. եղել է սոլֆեջիոյի դասատու Երևանի մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնի ազգային նվագարանների հատուկ դպրոցում, 2001-2004թթ.՝ երգ-երաժշտություն առարկայի ուսուցիչ Շ. Շահամիրյանի անվ. 10-ամյա կրթօջախում:

2004-2008 թթ. հուլիս և օգոստոս ամիսներին եղել է հրավիրյալ մասնագետ՝ հայ ազգային երգ և պար առարկայի դասավանդող, Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի «Սփյուռք» գիտա-ուսումնական կենտրոնում, ինչպես նաև նշված առարկայի ուսումնական ծրագրի հեղինակ:

2000-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է:

2002-ից Երևանի «Կենտրոն» թաղապետարանի (2009թ. հունիսից` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի) կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ է:

Հետևում է վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում ավանդական ծեսերի, երգ-պարի հատուկ ծրագրերի իրականացմանը, միջոցառումներին, երաժշտության ղեկավարների հետ պարբերաբար անցկացնում է սեմինար պարապմունքներ և նոր ծրագրերի ու ժողովածուների քննարկումներ: Հետևում է նաև շրջանի Ք. Քուշնարյանի անվան և Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցների ուսումնա-մեթոդական աշխատանքներին, կազմակերպում համերգներ, վարպետաց դասեր, մշակութային այլ միջոցառումներ:

Հրատարակած ժողովածուներ

1. Մանկական պարերգեր (I տասնյակ): Պարերգերի ժողովածու: Կազմ.՝ Ա. Սահակյան, Մ. Սարգսյան, Երևան, 2003:

2. Մանկություն: Մանկական երգերի ժողովածու, Կազմ.՝ Մ. Սարգսյան, Եր., «Զանգակ-97» , 2011- 48 էջ:

3. Հայ ավանդական պարերգեր, 1953-1970թթ. Սրբուհի Լիսիցյանի գիտարշավի նյութերի հատընտիր, (Հայ ավանդական երաժշտություն մատենաշարի 6-րդ պրակ): Կազմ.՝ Մ. Սարգսյան, Եր. «Ամրոց գրուպ», 2010թ.:

4. Ալաշկերտի ավանդական երգեր (Հայ ավանդական երաժշտություն մատենաշարի 8-րդ պրակ): Կազմ.՝ Մ. Սարգսյան, Եր. «Ամրոց գրուպ», 2012թ.:

5. Արամ Քոչարյանի գիտարշավային նյութերի ընտրանի (Հայ ավանդական երաժշտություն մատենաշարի 15-րդ պրակ): Կազմ.՝ Մ. Սարգսյան, Եր. . «Ամրոց գրուպ», 2015թ.:

Անի Հակոբյան

Երգուսույց

Անի Հակոբյանը ծնվել է 1986թ․ ապրիլի 10-ին Երևանում։ 2001-2005թթ ուսանել է Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, 2005-2011թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում «Երաժշտագիտություն» մասնագիտությամբ (բակալավրիատ և մագիստրատուրա)։ Աշխատել է

  • 2011թ-ից Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, որպես դասախոս

  • 2014թ-ից ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնում, որպես կրտսեր գիտ. աշխատող

  • 2014թ-ից Հայկանուշ Դանիելյանի անվ. արվեստի դպրոցում, որպես դասատու

Մասնակցել է տարբեր գիտաժողովների․

  • «Ժողովրդական արվեստի պահպանման արդի խնդիրները» հանրապետական գիտաժողով, 2014թ. հոկտեմբեր (Ժող. ստեղծագործության կենտրոն)

  • «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» 3-րդ գիտաժողով, 2016թ. հունիս (ԳԱԱ)

  • Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնմեկերորդ նստաշրջան, 2016թ. հոկտեմբեր (ԳԱԱ)

2012թ․Երևանում հրատարակել է մագիստրոսական դիպլոմային աշխատանք «Հայ ժողովրդական երգեր և նվագներ. ԻՋԵՎԱՆ» խորագրով։
2017թ․ Վայոց ձորի մարզում իրականցրել է «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։