Օգտագործման պայմաններ

  • Home
  • Օգտագործման պայմաններ
Ներածություն

Օգտվելով մեր կայքի (nsda.am) նվիրաբերության համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:

«ԱԵՊԱ» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ02642671) «Ազգային երգի ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամին (այսուհետ` Հիմնադրամ): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքն օգտագործողին կամ դիտողին:

Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

 

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

 

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները:

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իր բարերարներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).

  • վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, նվիրաբերության հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ:

 

Հղումներ

Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք https://nsda.am/ կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք սեղմելով https://nsda.am/-ում տեղադրված հղումները:

 

Նվիրաբերության հետ կապված խնդիրներ

Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեր գրասենյակի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ info@nsda.am կամ +37498 013018 հեռախոսահամարով:

 

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Մեր կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված: Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է Հիմնադրամի տնօրինության տակ:

Հիմնադրամն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել:

Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: